▲ Դեպի վեր

Ուրբաթ, 25.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Շիշ բռնողի» եղբայրն իշխանական կապերն օգտագործում է ի շահ իր գործատուի

«Ժողովուրդ»-ը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ մամուլում հայտնի «շիշ բռնողի» եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, որը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը, դիրքավորվել է բիզնես դաշտում և իր իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ տանելու համար: Խոսքը «Ջի Թի Բի» ընկերության շահառու Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը լիազորել էր Նաիրի Սարգսյանին ձեռք բերել 5 միլիոն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանառության սարքեր՝ նրա անունով գումար դուրս գրելով։ Նաիրի Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անունից, կանխիկ վճարման եղանակով ձեռք էր բերել 3000 զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով պետբյուջեից Սարգսյանին կանխիկ տրամադրվել էր 720 000 ԱՄՆ դոլար: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ գնված բաճկոններից և ոչ մեկը ՀՍՍ կենտրոնական բազա չէին մատակարարվել։ Այս մասին մեզ հայտնել էին ՀՀ ՊՆ-ից։

Տեղեկացանք, որ վերջինս աշխատանքի է անցել GTB Holdings-ում, որը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել կրկին սկանդալային և ուշագրավ փաստերով։ Այդ ընկերությունը Կոմիտասի շուկայի սեփականաշնորհման և հյուրանոցային համալիրի կառուցման հեղինակն է, նաև «Կասկադի» կիսատ մնացած հատվածի կառուցումն է նրանց տրվել՝ ձևական մրցույթով, միանձնյա որոշմամբ:

«Կասկադի» վերակառուցումը զայրացրել է մասնագետներին, որոնք արշավ են սկսել՝ «Կասկադը» Գրիգոր Տեր-Զազարյանից և փաստորեն, նաև Նաիրի Սարգսյանից փրկելու համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին