Բրիտանիայում նոր սկանդալ է հասունանում։ Ամերիկյան Globe պարբերականը հայտնում է, որ արքայազն Չարլզը որոշել է ամուսնալուծվել իր կնոջից՝ Կամիլա Փարկեր-Բոուլզից: Բաժանման պատճառ է դարձել Չարլզի կնոջ եւ իր մոր՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդի վիճաբանությունը։
Թեպետ ամսագիրը չի տրամադրել վիճաբանության եւ բաժանման մանրամասները, լրագրողները ենթադրել են, որ մի քանի պատճառներ կարող էին լինել։ Կամիլան դժգոհելու մի քանի առիթ ուներ. նրա ամուսինը՝ 65-ամյա Չարլզը չի կարող դառնալ թագավոր։ Բացի այդ, արքայազն Ուիլյամի եւ Քեյթի երիտասարդ զույգին բրիտանացիներն ավելի շատ են սիրում, քան իրենց։
Բացի այդ, Globe-ին նաեւ հայտնի է, որ Կամիլա Փարկեր-Բոուլզը իրեն չի զրկում ընթրիքին մեկ բաժակ լիկյոր խմելուց։
Հարսնացուի հետ խոսելուց հետո թագուհին զայրացել է եւ հայտարարել, որ Կամիլան խայտառակում է թագավորական ընտանիքը եւ Չարլզից պահանջել է ամուսնալուծվել։ Այս բաժանումը կարող է 350 միլիոն դոլարի վնաս հատուցել։
Հայտնի է նաև, որ Էլիզաբեթը, իսկապես, չի սիրել իր ըմբոստ հարսին եւ հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ Չարլզի ամուսնությանն իր համաձայնությունը չէր տալիս։