Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սկյուռիկից աքլոր (петух) դարձած իշխանություն՝ ուժայինների հետևում քաջացած…
Հայաստանում այլևս չկա ոչ մի պետական ուժային կառույց։ Ոչ ոստիկանություն, ոչ դատախազություն, ոչ քննչական մարմին, ոչ դատարան, ոչ էլ առավելևս ԱԱԾ: Չկա մի կառույց, որ ծառայի մեր պետականությանն ու օրենքներին։ Պարզապես գործում է մի թուրքասեր ծառաների խումբ, որի իշխանատենչ գործունեության արդյունքում վերջնականապես կործանվելու է հայկական պետականությունը, ազգային արժեքները, ինքնությունն ու հավատքը։
Մեկ ընտրություն ունենք՝ միավորվել և դիմադրել, լինել մի բռունցք, որը կպաշտպանի իր հայրենիքը։ Հակառակ դեպքում՝ մենք ամեն օր պարզապես դիտելու ենք, թե ինչպես են թուրքաբարոները ծեծում հայերին, ձերբակալում և ալ հանցագործություններ կատարում նրանց նկատմամբ»:
|