▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկզբում դանակահարել, ապա կերել է իր զոհին

ՌԴ Քննչական կոմիտեի Յամալո-Նենեցական ինքնավար մարզի տարածքային քննչական կոմիտեի քննչական բաժինը քննում է մի կնոջ սպանության գործ, որի շրջանակներում, որպես մեղադրյալ ձերբակալվել է Ակսարկա ավանի դիահերձարանի աշխատակիցը, ով պնդում է, որ ինքը մասամբ կերել է իր զոհին:

Պրիուրալսկի շրջանում տեղակայված Լաբիտնանգսկի միջշրջանային քննչական բաժնի պետի տեղակալ Սերգեյ Բազիլևն «INTERFAX»-ին տեղեկացրել է, որ մարդակերության ակտի մասին պատմել է ինքը՝ մեղադրյալը:

Քննության տվյալներով, 2011թ.-ի գարնանը Ակսիրկայի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է կնոջը, որի հետևանքով նա զոհվել է: Սպանվածի մարմինը տղամարդը պահել է անտառում: Հանցագործությունը հաջողվել է բացահայտել մեղադրյալի մեղայականով ներկայանալու շնորհիվ:

Քննության ընթացքում նա պատմել է այն մասին, որ որպես սնունդ ինքն օգտագործել է սպանվածի մարմնի մասերը: Հիմա նրան համապատասխան մասնագետները ստուգում են, թե նա հոգեպես արդյո՞ք առողջ է, նշել է Բազիլևը:

Քննչական բաժնի պետի տեղակալ նաև ավելացրել է, որ նշանակվել են դատաբժշկական համալիր փորձաքննություն, իսկ առայժմ դեռ կան բոլոր հիմքերը ենթադրելու , որ կասկածյալը հոգեպես առողջ չէ և, որ նա իր զոհին իրականում չի կերել:

Աղբյուրը`  «Փաստինֆո»
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին