▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շմայսի որդին ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

Երկու ամսով երկարացվել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդու՝ Դավիթ Մովսիսյանի կալանքը:

 Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնել է Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը՝ նշելով, որ նման որոշում է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը: Նրա խոսքով՝ դատարանի որոշումն  անհիմն է ու ապօրինի. «Որևէ քննչական գործողություն չէին արել, որով կբարձրացնեին հիմնավոր կասկած և կհիմնավորվեր Դավիթի արարքը։ Հիմք ընդունեցին մի քանի անորակ քննչական գործողություններ, որ նախկինում էին արվել»,- նշեց պաշտպանը։ 

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննությունՎահրամ Ավագյանի սպանության գործով մեղադրյալ է նրա ծառայակից Դավիթ Մովսիսյանը:

Կարդացեք նաև՝ Ինքնասպան է եղել զորքի առաջ, ու զորքը լռե՞լ է. սուգ ու ցասում Հաղթաղ գյուղում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին