azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվող Արշակ Սվազյանին ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։
Նման արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից-հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
Ընդդիմադիր պատգամավորի դեմ հարձակումից հետո բերման ենթարկված Արշակ Սվազյանը դեկտեմբերի 15-ին ստորագրությամբ ազատ էր արձակվել:
Համաձայն տեղեկությունների՝ Արամ Մանուկյանի վրա հարձակված Արշակ Սվազյանն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել:
Նշենք, որ Առաքել Մովսիսյանն ասել է, որ վարորդ չի ունեցել, և ինքն է միշտ վարել մեքենան: