▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շմոլ գազից թունավորված 21-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Եղվարդ քաղաքից  շմոլ գազից թունավորում ախտորոշմամբ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել հայր ու աղջիկ։ Նրանց վիճակը գնահատվել էր ծանր։

«Արմենիա» ԲԿ-ից  Asekose.am-ին տեղեկացրեցին, որ 21-ամյա Անի Թադևոսյանը մահացել է։

Նրա հայրը՝ 59-ամյա Արամ Թադեւոսյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին