▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սյունիքի մարզում այրվում է մոտ 115 հա բուսածածկույթ

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Գագիկ Սուրենյան

Կարևոր որոշում կայացրեցինք. Նիկոլ Փաշինյան

Շիրակավան համայնքի երեխեքի ուրախությանը չափ չկա. Զոհրապ Եգանյան

Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար

Գեղարքունիքում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

«Մասիվցի Անդիկի» սպանության հեղինակը ՌԴ Գրոզնի շրջանից է. ՀՀ էր եկել սպանությունից 8 օր առաջ.. . .

Սա աննախադեպ որոշում է. Դանիել Իոաննիսյան

Զինծառայողներին արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր կտրամադրվեն

Այսօր հայկական ֆուտբոլը մոտենալու է նոր ռեկորդի․ Զոհրապ Եգանյան

Պետք է երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը ․Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից

Չենք կարող երեխային ասել՝ սպասի տեսնենք՝ մանկապարտեզ կառուցու՞մ ենք, թե չէ․․․Նիկոլ Փաշինյան

Հիվանդության մասին չէինք ցանկանում խոսել. սկանդալային մոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով. . .

Հավատացեք՝ ընտրողներին դուր գալու և պուպուշ երևալու ձևերը շատերից լավ գիտեմ․ Բաբկեն Թունյան

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու

Մովսես գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ

Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իրենով անել

Ծիծեռնակաբերդի հրդեհն, ամենայն հավանականությամբ, բռնկվել է հրավառությունից․Քաղաքապետի մամուլի քարտուղար

«Իմ քայլը» տրոհման շեմի՞ն է. հանքը չշահագործելու կողմնակիցները 30-ից ավելի են, նրանք կարող են առանձնանալ

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք․ Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանին

Ծիծեռնակաբերդի հարակից անտառում խոշոր հրդեհ է բռնկվել․ ըստ վարկածի՝ պատճառը հրավառությունն է եղել

Ոստիկանները բացահայտել են «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը

Առավել զավեշտալին՝ հակիրճ. համացանցը ծաղրում է Սեյրան Սարոյանի ասուլիսը

Վանեցյանը երեք ֆուտբոլիստների վերաբերյալ որոշում է կայացրել

«Վարչապետը երբևէ կոռուպցիոներ չի եղել ու չի էլ կարող լինել». Կարպիս Փաշոյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Մինչև 18 տարեկանների հիվանդանոցային ծառայությունների մատուցման կարգը. Արսեն Թորոսյանը. . .

Երևանում ոստիկանության բաժիններ են բերվել միտումնավոր խախտումներ կատարող վարորդները

«Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի ժողովրդավարության բարեկամը». Նիկոլ Փաշինյանը՝ Պյոտր Սվիտալսկուն

Դավիթ Սանասարյանի գործով քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ծավալում. . .

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Մեր քաղաքացիները հնարամիտ են և դուխով. Նիկոլ Փաշինյանին զվարճալի զեկույց են ներկայացրել

Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն. Տիգրան Ավինյան

Պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ…Նիկոլ Փաշինյանը ՝ «Ամուլսարի» հարցով որոշման մասին

Մեքենայում թմրանյութ օգտագործելիս ոստիկանները բռնել են

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել

Սևանում 72-ամյա ամուսինը պատահաբար կրակել է կնոջը

Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

RyanAir-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ

Ազդակիր համայնքների բնակիչները կկարողանան և աշխատել, և վերահսկել հանքի աշխատանքները

«Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» պատասխանատուները. . .

ՀՀ գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որն առաջիկա օրերին չի. . .

Խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով. մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան

Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ Փաշինյան

ԱԱԾ-ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագրի անվճար բուժօգնության շնորհիվ փրկվել է 151 կյանք

Մեքենան ընկել է Գառնու ձորն ու հրդեհվել.մեքենայում հայտնաբերվել է զբոսաշրջիկ կնոջ մոխրացած դին

Վտանգները գերագնահատված են, աղմուկը՝ չափազանցված. գիտնականները կողմ են, որ Ամուլսարի հանքը շահագործվի

Ու՞մ հետ է հանդիպել Տիգրան Ավինյանը Շորժայում

Սննդի և՛ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են. Նիկոլ Փաշինյանը՝ զինծառայողների հետ ճաշելուց հետո

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է զորամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել զինծառայողներին: Վարչապետը նշել է, որ այժմ Պաշտպանության նախարարությունը փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: «Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում»,- ասել է վարչապետը:

Ողջունելով զինծառայողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի կուրսանտներ, ձեր կյանքում, թերևս, սկսում է ամենակարևոր շրջաններից մեկը, երբ դուք ծառայության եք անցնում հայրենիքին: Ես համոզված եմ՝ ձեր ծնողները, հարազատները ձեզ ծառայության ճանապարհելուց առաջ հորդորներ են տվել և այդ հորդորներից կարևորագույնը, թերևս, եղել է պատվով ծառայել, լավ ծառայել հայրենիքին: Ես ուզում եմ, բացի այն ընդհանուր շրջանակը, որի մասին սովորաբար ասվում է, այս առիթն օգտագործել՝ գծագրելու այն բովանդակությունը, որը պիտի գործնականում նշանակի լավ ծառայել հայրենիքին:

 

 

Ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ զինվորական գործը, զինվորական ծառայությունը, զինվորական մասնագիտությունն ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է: Մենք երբեմն հաճախ զինվորական ծառայությունը, բնականաբար, ընկալելով որպես համազգեստի, կոշիկի, սննդի, տեխնիկական, նյութատեխնիկական այլ հարցերի համատեքստում, որը չափազանց կարևոր է, սակայն շատ հաճախ չենք նկատում, որ զինվորական գործն ամենաինտելեկտուալներից մեկն է: Եվ, հատկապես, որ գտնվում ենք ուսումնական զորամասում, ես ուզոմ եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ հնարավորության վրա. ի՞նչն է մեր զինվորի, ընդհանրապես, ժամկետային զինվորական ծառայության անցնող զինվորի երկտարյա ծառայության կարևորագույն գործերից մեկը: Զինվորը մտնում է ուսումնական զորամաս և ըստ էության, հիմնական բովանդակությունն այն է, որ նա այստեղ պետք է սովորի զինվորական գործ: Սա նշանակում է, որ բանակում՝ հատկապես ուսումնական զորամասում, մեր զինվորները ստանում են բազմաթիվ նոր գիտելիքներ, սովորում են բազմաթիվ նոր հմտություններ, որոնք մեծ հաշվով ձեզ ամբողջ կյանքում կարող են ուղեկցել, անկախ նրանից, դուք հետագայում զինվորական գործով կզբաղվեք, թե՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը զինծառայողների ուշադրությունն է հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ զինվորի ծառայության ժամկետն ինչ-որ առումով նաև ուսումնառության ժամկետ է: «Եվ մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մենք մաքսիմալ արդյունավետ օգտագործենք, որպեսզի զինվորը բանակից զորացրվելիս լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում, քան եղել է մինչև զինվորական ծառայությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ զինծառայողներին կոչ անելով հատկապես ուսումնական զորամասում ծառայելու առիթը բաց չթողնել և հարստացնել գիտելիքները, փորձել հասկանալ, թե ինչ է զինվորական գործը: «Սա ձեզ համար մեծ շանս է սովորել ինչ է մարտավարությունը, ինչ է ռազմավարությունը: Ռազմավարական ու մարտավարական մտածողությունը միայն զինվորական գործում կիրառվող հմտություն չէ, որովհետև մեր ամբողջ կյանքը, գործունեությունն, անկախ նրանից զինվորական է, քաղաքացիական, թե որևէ այլ գործ, մեր ամբողջ կյանքը կառուցված է մարտավարական և ռազմավարական որոշումներ կայացնելու հմտություններից, իրավիճակը գնահատելու հմտությունից, իրավիճակում կողմնորոշվելու հմտությունից: Սրանք են այն հենասյուները, որոնց վրա կառուցվում է զինվորական գործը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ զինվորական ծառայության ընթացքում զինվորների ձեռք բերած հմտությունները նրանց պետք է օգնեն ողջ կյանքի ընթացքում:

«Հետևաբար, մեր կառավարության, Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի հիմնական խնդիրն է, որ այդ հմտությունները, մարտավարական, ռազմավարական մտածողությունը, իրադրությունը գնահատելու հնարավորությունը, որոշումներ կայացնելու ընդունակությունը ձեզ ամբողջ կյանքում ուղեկցի, որովհետև ձեր հետագա կյանքի որակը կախված է լինելու նրանից, թե ինչքանով եք դուք կարողանում ահա այսպիսի մտածողության բանաձևերով գործել քաղաքացիական կյանքում, ինչքանով եք կարողանում որոշումներ կայացնել, ինչքանով եք կարողանում ճիշտ գնահատել իրադրությունը: Եվ իհարկե, այս հմտությունները շատ ավելի կարևոր են առնվազն զինվորական ծառայությունն իրականացնելիս, մարտական հերթապահություն իրականացնելիս, հայրենիքը պաշտպանելու գործի ընթացքում»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ դա պետք է օգնի զինծառայողներին հաղթել ոչ միայն հակառակորդին, այլև հետագայում կյանքի բոլոր մարտահրավերները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հաղթելու հմտությունը: «Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդը և զինված ուժերը պետք է կարողանան օգնել ձեզ, որպեսզի ձեր մեջ այդ տաղանդը բացահայտվի: Եվս մեկ նկատառում. կարծում եմ, որ մենք նաև քաղաքական մակարդակում այսպիսի խնդիր պետք է դնենք մեր առաջ և ասենք, այո, Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց այս խնդիրը լուծելու համար ես ճանապարհը տեսնում եմ հետևյալ կերպ. Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը: Որպեսզի սա լինի՝ հայ հանրությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ պետությունը: Եվ մենք պետք է ամենօրյա կյանքում կարողանանք ճշգրիտ մարտավարական, ռազմավարական որոշումներ կայացնել, ճշգրիտ գնահատել իրադրությունը և կայացնել ճշգրիտ ու ժամանակին որոշումներ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը զինծառայողներին հաջողություններ է մաղթել հայրենիքի ծառայության ընթացքի մեջ և նշել, որ հայրենիքին ծառայությունն ընդամենը ժամկետային զինծառայության երկու տարով չէ որ ավարտվում է: «Մեզանից յուրաքանչյուրն, ի վերջո, նորովի է իմաստավորում կյանքը, երբ ծառայում է հայրենիքին, անկախ նրանից՝ ժամկետային զինծառայող է, սպա է, նախարար է, գեներալ է, լրագրող է, վարչապետ է, գործարար է, բանվոր է, որովհետև չկա ավելի մեծ առաքելություն քան հայրենիքին ծառայելու առաքելությունը և չկա ավելի մեծ բերկրանք, քան հայրենիքի դրոշի ներքո կրած հաղթանակի բերկրանքը, քան հանուն հայրենիքի կրած հաղթանակի բերկրանքը: Ես տեսնում եմ, որ դուք հաղթող եք, հպարտ եք, դուխով եք, ուժեղ եք և դուք զինվոր եք: Պատվով կրեք զինվորի կոչումը և այնպես արեք, որ ոչ միայն մենք բոլորս, այլև դուք ինքներդ ամբողջ կյանքում հպարտանաք այդ համազգեստը կրելու համար, որ ձեր երեխաները հպարտանան ձեզանով, որ դուք այդպիսին եք: Ես այսօր հպարտանում եմ ձեզանով և շնորհակալ եմ, որ դուք այդպիսին եք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

Այնուհետև վարչապետը ճաշել է զինծառայողների հետ, միաժամանակ ծանոթացել նոր սննդակարգին: Սնունդը փորձելուց հետո վարչապետը նշել է, որ նախկինի համեմատ տարբերությունն ահռելի է: «Որակի ահռելի տարբերություն կա: Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում: Ե՛վ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին