ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին այսօր՝ մայիսի 7–ին, ՀՔԾ էին հրավիրվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված, ՀՔԾ–ում տեղեկացրել են, որ նյութեր են նախապատրաստվում, և որ իր անունը ևս շրջանառվում է, ու 10 օրվա ընթացքում կտեղեկացնեն` քրեական գործ հարուցելու են թե ոչ: ՀՔԾ հրավիրելու նպատակն ըստ էության դա է եղել:
Այս մասին տեղեկացնում է 168.am-ը:
Ըստ կայքի տեղեկությունների` ԱԱԾ նախկին տնօրենը ցուցմունք չի տվել:
«Շնորհակալություն, ցտեսություն»,-ասել է Արթուր Վանեցյանն ու լքել ՀՔԾ-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված։


