▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն բոլոր կենդանիների անունից. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր էջում գրում է.

«Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ եւ իմ գործընկերների կողմից Քրեական Օրենսգրքում առաջարկած փոփոխությանը, որով մենք քրեական պատասխանատվություն ենք սահմանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման եւ խոշտանգման համար։ 


Շնորհակալ եմ հանձնաժողովին եւ արդարադատության փոխնախարարին՝ բավականին գրագետ առաջարկնելով նախագիծը լրացնելու համար։ 
Հույս ունեմ, որ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կվավերացնի դրական եզրակացություն ստացած մեր նախագիծը եւ մենք այլեւս օրենքի ուժով կպաշտպանենք անօգնական կենդանիներին՝ տարատեսակ «անասուններից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին