▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավոր տարեդարձ, լեգենդար քաղաքական գործիչ․․․Մգեր Արմենիայի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին

Դիտեք նաև՝

Այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ է ստանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. Նրան շնորհավորողների թվում է նաև երգիչ Մհերը՝ Մգեր Արմենիան, որ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շնորհավոր տարեդարձ, Սերժ Ազատովիչ, 

Շնորհավոր տարեդարձ, պարոն նախագահ, 

Շնորհավոր տարեդարձ, լեգենդար քաղաքական գործիչ․․․

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է  նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։ Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության կերտման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, զարգացման ու զորացման գործում: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Նշենք, որ այսօր Սերժ Սարգսյանի 65-րդ տարեդարձն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին