▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

SOAD-ը 2020-ի հունիսին համերգ կունենա Երևանում

SOAD խումբը 2020 թվականի հունիսին համերգով հանդես կգա Երևանում։ Այս մասին WCIT համաժողովի մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց խմբի մենակատար Սերժ Թանկյանը.

/filemanager/uploads/2019/10/week-2/Serj_Tankian.jpg

«Գալիք տարի եվրոպական շրջագայություն ենք ունենալու մայիս-հունիս ամիսներին։ Այդ շրջագայության մեջ ավելացրել ենք նաև Երևանը»,- ասաց երաժիշտը։

Նա չհստակեցրեց, թե որտեղ  է լինելու համերգը, արդյո՞ք հանրապետության հրապարակում, ինչպես նախորդ անգամ, թե մեկ այլ վայրում։ Ասաց՝ դեռևս ուսումնասիրում են և չեն կողմնորոշվել վայրի հետ կապված։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Շոու-բիզնես ավելին