▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցապի աշխատակիցները նպաստառուներից պահանջել են գումար. հարուցվել է քրեական գործ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում քաղաքացիներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար գումար են պահանջել, ինչի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազությունից  հայտնել են, որ նման հաղորդում ներկայացրել է 12 քաղաքացի, որից 10–ի հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով եւ 312 հոդվածի 2–րդ մասով։

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ քաղաքացիների բողոքի՝ տարվա մեջ մի քանի անգամ գումար են պահանջել իրենցից նպաստառուների ցուցակում ընդգրկված թողնելու համար։ Պահանջված գումարը կազմել է 2 միլիոն 350 հազար դրամ։ Նախաքննությունը իրականացնելու է քննչական կոմիտեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին