Մարդիկ սիրում են խոսել իրենք իրենց մասին, արտահայտել իրենք մտքերը սոցիալական ցանցերում: Հետազոտությունները ցույց են տվել, որ սոցիալական ցանցերում շփումն ակտիվացնում է ուղեղի հենց այն հատվածները, որոնք ակտիվացնում են նաև սեքսն ու շոկոլադը: Մասնագետները կարծում են, որ «գլուխ գովելու» հաճույքը կարող է համեմատվել այն հաճույքի հետ, որը ստանում ես համեղ սննդից կամ սեքսից: Փորձի մասնակիցները գերադասել են ինքնագովաբանական խոսքեր ասել, նույնիսկ այն դեպքում, երբ դրանց փոխարեն նրանց գումարային փոխհատուցում է առաջարկվել: Մասնագետները վստահ են, որ այս ուսումնասիրությունը կարող է օգնել պարզաբանել, թե ինչու են որոշ մարդիկ իսկական կախվածություն ունենում ինտերնետից և պարզապես «բնակություն են հաստատում» սոցիալական ցանցերում: