▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոչիում հայազգի ուսուցիչը փորձել է խեղդել անկարգ աշակերտին

Սոչիի թիվ 75 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, 6-րդ դասարանի դասղեկ Տիգրան Ասրիյանը դասաժամի ընթացքում զայրացել է աշակերտների վրա, իսկ նրանցից մեկին քիչ է մնացել խեղդի: Աշակերտները տեսագրել են միջադեպը և հրապարակել համացանցում:

Սակայն, ավելի ուշ պարզ է դարձել, որ այդ կերպ Ասրիյանը  փորձել է պաշտպանել իր գործընկերուհուն:

Ականատեսների խոսքով՝ Ասրիյանից առաջ այդ դասարանում դաս անցկացնող ուսուցչուհին արտասվելով է դուրս եկել այնտեղից, իսկ Ասրիյանն էլ փորձել է այդ կերպ պաշտպանել նրան:

 

Հայազգի ուսուցիչը հրապարակավ ներողություն է խնդրել տղայի ընտանիքից:

Նշվում է, որ ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը: Դեպքի հետ կապված ծառայողական քննություն է անցկացվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին