Երգչուհի Սոնա Ռուբենյանի մայրը բանաստեղծություն է նվիրել հանրահավաքից հայտնի դարձած տատիկին:
Քո աչքե՜րը...
Ախ տեսել են նրանք այնքա՜ն՝
Առճակատվող չար ու բարի...
Նրանց անփայլ հիշողության եզրագծում՝
Թաքնված է բեռը դարի։
Դեմքիդ ամեն խորշոմի տակ
Սքողված է սերը ջահել քո օրերի,
Սերը ծնած զավակների ու թոռների,
Բերկրանքը քո՝ դառը դատած աշխատանքի,
Վաստակը քո՝հանուն հողի, հայրենիքի։
Նվազել է ու մարել է ուժը դալար քո ձեռքերի,
Բայց կանչը քո հպարտ գենի,
Քեզ բերել է ու խառնել է այս ամբոխին ջահելների։
Դու պարում ես ու ցնծում ես անուրջներում ապագայի...
Դու՛ ես այսօր իմ հերոսը՝
Քո աչքերով ՝այդքա՜ն բարի:
Հեղ՝. Արմինե Սարգսյան