▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը և պրոդյուսեր Սամվել Ղազարյանն ընկերություն են անում

Armstar.am-ն անդրադարձել է երգչուհի  Սոնա Շահգելդյանի անձնական կյանքի մանրամասներին` մասնավոապես գրելով, որ երգչուհին վերջին ժամանակներում հանրության ուշադրության կենտրոնում է, իսկ նրա ֆեյսբուքյան էջում ցանկացած լուսանկար ասեկոսեների տեղիք է տալիս: 

Երգչուհին փոխել է  իր անձնական լուսանկարը, որտեղ նա Սամվել Ղազարյանի հետ է, ով երգիչ Գևորգ Մարտիրոսյանի պրոդյուսերն է և N-Show ակումբի տնօրենը, որտեղ էլ աշխատում է Սոնան: 

Հարցին, թե Սամվե՞լն է այն տղամարդը, ով գրավել է Սոնայի սիրտը, երգչուհին պատասխանել է. «Ես ուզում եմ իմ անձնական կյանքը փակ պահել: Երբ լուսանկարը դնում էի, գիտեի, որ շատ լրատվամիջոցներ կհետաքրքրվեն, բայց ասեմ ձեզ, որ ես վախենալու կամ թաքցնելու բան չունեմ: Այո', ես սիրում եմ, ոչ թե սիրահարված եմ, այլ սիրում եմ: Մենք միասին ենք որոշել այդ լուսանկարը տեղադրել»: 

Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին