Եթե ասում ես Սոնա Շահգելդյան անուն ազգանունը, ապա միանգամից հիանալի ձայնային տվյալներ ունեցող երգչուհին է քո աչքի առաջ գալիս:Սակայն դեռ վաղուց սիրված երգչուհին մշտապես անբաժան էր և ներկայանում էր տարբեր վայրեր իր մայրիկի և մորաքրոջ հետ: Սոնան մշտապես խոսում էր այն մեծ սիրո մասին, որը տածում էր նրանց երկուսի հանդեպ:
ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, որ հետևորդներից ոմանք նկատել են, որ վերջին ժամանակաշրջանում` հատկապես Սոնայի ամուսնությունից հետո, Սոնան կարծես թե հրապարակումներ չի անում իր մայրիկի և մորաքրոջ հետ:
«Այս ամենը թույլ էր տվել նրանց մտածել, որ Սոնան խնդիրներ ունի նրանց հետ և երբեմնի անբաժան եռյակն այլևս նույն մտերմությունը չունի: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք երգչու հետ: Նրա ինստագրամյան էջից մեզ պատասխանեցին, որ նման բան չկա. «Փառք Աստծո`նման բան չկա: Սոնան չափազանց հարգում և սիրում է իր ընտանիքը`տատիկին, մայրիկին, մորաքրոջը:Նման բան երբեք չի եղել»»,-գրում է ՍթարՆյուզ-ը:
Դիտեք նաև՝