Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանի գլխավորությամբ այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Բաց հասարակության հիմնադրամի գրասենյակի դիմաց: Մասնակիցները նշում էին, որ այդ հիմնադրամի գործունեությունը վտանգում է Հայաստանը:
««Սորոսի» հիմնադրամը ֆինանսավորում է մեր երկրի, մեր պետության ամենաստոր խավին: Այդ հիմնադրամը մեր երկրի քաղցկեղային ուռուցքն է: Մեր իշխանությունը, մեր կառավարությունը կազմավորվել և կառավարվում է այստեղ: «Սորոսի» հիմանդրամն ունի իր «ջեբի» նախարարները, իր «ջեբի» պատգամավորները, իր «ջեբի» փոխնախարարները»,- հայտարարել է ակցիայի նախաձեռնող Նարեկ Մալյանը:
Տեսանյութը՝ Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Սորոսի հիմնադրամի տնօրենը բողոք է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ: