▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս, դու սիրում ես ներկա իշխանությունը, ես` քննադատում. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է  Սոս Ջանիբեկյանի գրառումներին:

«Նախ.. շնորհակալ եմ իմ նոր ֆիլմը PR-ելու համար: Հիշեցնեմ վերնագիրը` «Իշխանություն» («Власть»)

Հիմա անցյալի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հեղափոխությունյան օրերին ես չեմ եղել ոգևորված ռոմանտիկ մարդ: Ո՞վ է ասել որ ես չեմ եղել հրապարակում: Դա իմ կյանքի մի հատված ա:
Այո... Շատ շուտ հասկացել եմ, որ սխալվել եմ ու հիասթափություն ապրել:
Հնարավոր ա՝ ափսոսում եմ, բայց չեմ ամաչում և չեմ թաքցնում դա:

Հիմա «Դուխով» բրենդի մասին: Համոզված եմ դա բաց տեղեկություն ա, որ «Դուխով» լոգոն պատկանում ա “Vivaro” ընկերությանը: Չեմ ուզում խորանալ ընկերության քաղաքականության մեջ, բայց այո, եղել է առաջարկ նման վերնագրով ֆիլմ նկարահանել: Այո` եղել են խոսակցություններ բյուջեի մասին: Որտե՞ղ է սենսացիան:
Հետո համաձայնության չեկանք: Դրա համար ես ունեի իմ գեղարվեստական բնույթի պատճառները, իսկ «Vivaro»-ն համոզված եմ` իր....
Պատմությունը վերջացավ:

Սոս ջան... Մեկ անգամ ևս խնդրում եմ լինել կորեկտ արտահայտությունների մեջ: Մի անցիր գիծը:
Սոս ջան... Մի օգտագործիր նման բառեր «ուզել ես չեն տվել», «վերցրել ես հակահեղափոխականներից»...
Հավատա մենք երկուսս էլ շատ ծիծաղելի կլինենք դատարանում կամ ինչ-որ փողոցային բանավեճի մեջ` մենք մի բնագավառի մարդիկ ենք ու կրում ենք ժառանգած ազգանուններ:

Դու սիրում ես ներկա իշխանությունը, ես` քննադատում: Դա կարելի ա շատ ավելի թեթև տանել և ժպտալ իրար հանդիպելուց:
Առողջ եղիր»:

Կարդացեք նաև՝ Մի անցիր կարևոր մի գիծ, երբ գրածդ քո դեմ դուրս կգա. Մհեր Մկրտչյանը՝ Սոս Ջանիբեկյանին

«Մեծ փորով տղա ես, քեզ ձիգ պահի». Սոս Ջանիբեկյանը` Մհեր Մկրտչյանին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին