Այն, որ տարիներ առաջ սկանդալային Լյուսի Հայրապետյանն ու դերասան Սոս Ջանիբեկյանը միասին են եղել, բոլորը գիտեն: Լյուսին մի քանի անգամ խոսել է այս մասին:
«Ես ու Սոսը շատ հանկարծակի ենք բաժանվել, և մեր պատմությունը չեմ համարում լրիվ ավարտված։ Ես Սոսին այնքան լավ եմ ճանաչում, մեր ընկերության ամիսներին որպես մարդ այնքան խորն ենք իրար զգացել, որ ես չեմ կարողանում անտարբեր մնալ նրա գրառումների հանդեպ»:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Եվ ահա տարիներ անց նախկին զույգը կրկին միասին հրապարակումներ է արել: Այս ամենը շատերին թույլ է տվել մտածել, որ նրանք միասին են:Նշենք, որ տարիներ առաջ խոսելով իրենց բաժանման մասին` Լյուսին հետևյալն էր ասել. «Իմ կողմից եղան խնդիրներ. ես ուզում էի ընտանեկան երջանկություն, երեխա, իսկ Սոսը մտածում էր իր կարիերայի մասին։ Նա ուզում էր՝ ամուսնանանք, բայց տարիներ հետո երեխաներ ունենանք, իսկ ես այլևս չէի ուզում սպասել»»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝