▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուպերմարկետներից մեկում 50 տոկոս զեղչով վաճառվում էր պիտանելիության ժամկետը լրացած չամիչ

Այսօր ստացանք ահազանգ, որ սուպերմարկետներից մեկում 50 տոկոս զեղչով նախորդ 3990 դրամի փոխարեն 1995 դրամով վաճառվում է չամիչ, որի պիտանելիության ժամկետը սակայն արդեն լրացած է: Խանութին մոտ գտնվող Կազմակերպության հետ ակտիվ համագործակցող մեր քաղաքացիներից մեկն էլ հաստատեց ահազանգը: 
Փորձեցինք այս մասին տեղեկացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը. ականջալուր եղանք հերթական հրաշքի՝ պարզվեց, Ծառայության կողմից մշակված չգիտես որ նոր օրենքով նրանք ՀԿ-ներից ահազանգ ընդունել չեն կարող: Երևի սպասում են գրավոր ուղարկենք, մի քանի օրում տեղ հասնի, մի քանի օրում էլ մուտք անեն, մինչև ողջ չամիչը վաճառվի, հետո էլ մեզ գրավոր պատասխանեին՝ մեր մասնագետները գնացին և ոչինչ չգտան:
Հատուկ չեմ նշել սուպերմարկետի անունը, քանզի պետական վերահսկողություն իրականացնողների ոչ պատրաստակամ պահվածքից հետո ինքնուրույն փորձեցինք շտկել խնդիրը, իսկ տնտեսվարողը շատ բարյացակամ ցուցադրեց արկղերը, որոնց պիտանելիության ժամկետն ավարտվում էր 2015 թ.-ին, իսկ 2014 թ.-ի արտադրության ավարտով տուփը վաճառքից դուրս բերեց:

Բաբկեն Պիպոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին