▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Պապիկյանը շարունակում է ինքնամեկուսացած մնալ․ Ավինյան

Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կրկին բացակայում էր։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նախարարը շարունակում է ինքնամեկուսացած մնալ։

«Հույս ունենք՝ պարոն Պապիկյանը կառավարության մյուս նիստին անպայման կմասնակցի»,- ասաց փոխվարչապետը։

Հիշեցնենք՝ նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր էին հաստատվել. նախարարը թեստ էր հանձնել, պատասխանը բացասական էր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին