Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն անդրադարձավ շարժման մասնակից Սուրեն Պետրոսյանի առևանգման դեպքին՝ նախապես հայտնելով, որ շատ մանրամասներ չգիտի։ «Կատարվածը, ըստ Սուրենի պատմածի, բերման ենթարկվելու, առևանգման բնութագիր ունի։ Սուրենն ասաց՝ սև մեքենա էր, ներկայացել են, որ ԱԱԾ-ից են»,- նշեց Սրբազանը՝ հավելելով, որ ըստ պատմածի՝ մեքենան նստելուց հետո Հրազդանի ուղղությամբ են գնացել։ Իսկ թե որն է եղել այդ ամենի նպատակը, Սրբազանն ասաց՝ չգիտի, գուցե իր մասին տեղեկություններ ստանալը։ Նա նաև հայտնեց, որ Սուրեն Պետրոսյանն այժմ երկրում չէ։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի հանրահավաքի ժամանակ, երբ ոստիկանների և շարժման մասնակիցների միջև բախում էր սկսվել, այդ պահից Պետրոսյանը տեսադաշտից անհետացել էր, որևէ մեկը նրան չէր տեսել։ Տուն էր վերադարձել մեկ օր հետո։ |
«Սուրեն Պետրոսյանն այժմ երկրում չէ»․ Բագրատ Սրբազան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet
Քաղաքական ավելին
![«Ուրախ ենք, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստինը»․ Էրդողան](http://asekose.am/filemanager/uploads/2021/09/week-3/Pashinyan-Erdoxan.jpg)
ավելին
![«Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է ԼՂ-ն, վերադարձրել է Ադրբեջանին». ԱԽՔ](http://asekose.am/filemanager/uploads/armen_grigoryan.jpg)
ավելին
![«Սյունիքով հետաքրքրված են բոլոր գերտերությունները»․ Վարդան Խաչատրյան](http://asekose.am/upload/news/admin/2013/06/51ad995044673_medium.jpg)
ավելին
![Երկրաշարժի ժամանակ Թուրքիան բացեց սահմանը, ստացավ ՀՀ-ի օգնությունն ու փակեց այն․ ձե՞ռ եք առնում․․․Հեֆերն](http://asekose.am/upload/news/admin/2013/02/5112443379a58_medium.jpg)
ավելին
![Այ հիմա՛ր, հըլը Սաակաշվիլուն նայի... Շարմազանով](http://asekose.am/filemanager/uploads/2020/01/week-2/saakashvili.jpg)
ավելին
![«Մի քանի անգամ չեմ կատարել Արմեն Աբազյանի խնդրանքները». Վահան Քերոբյան](http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-4/vahan_qerobyan.jpg)
ավելին