Հովհաննես Շիրազի որդին` քանդակագործ Արա Շիրազը, ծայրահեղ ծանր վիճակում է: Նա այս պահին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
Նրա խոսքով՝ «Արա Շիրազը հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Այս պահին ևս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, միացված արհեստական շնչառության ապարատին»:
Քանդակագործի մոտ ախտորոշվել է գլխուղեղի կաթված: