▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը զանգ է ստացել որդուց` տղան ողջ էր ու առողջ

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Լույս խավարի մեջ

Այսօր Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանքՇուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը`մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ

Ասում են,երբ խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալուց: Տեսնում ենք թե քանի Ընտանիք է տառապում,ապրում անչափելի դաժան օրեր

Աստված տա շատ Ընտանիքներում վառվի հույսի լույսը

Հ.Գ. Այս օրերին հետևում էի տիկին Հասմիկին թե ինչ հոգատարությամբ է խնամում մեր վիրավոր Զինվորներին, բոլորին դիմավորում էր սրտաբաց,ժպիտովերբեմն անհետանում էր կարճ ժամանակով, հետո կրկին շարունակում էր իր գործը` մեղմ ժպիտով սակայն թաց աչքերով…»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին