Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում («Սուրմալու» առեւտրի կենտրոն) տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրել:
Այս նախագծով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով ֆինանսական աջակցություն տրամադրել զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց:
Ընդ որում` առաջարկվում է սոցիալական աջակցությունը տրամադրել՝
1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով.
բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով․
2) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով:
Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման պոտենցիալ շահառուներ կլինեն 24 վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք և 17 զոհված անձանց (այդ թվումգտնվելու վայրը անհայտ 1 անձի) ընտանիքներ (ընդհանուր 41 շահառու):
ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 55.650.000 դրամ, այդ թվում՝
17 x 3.000.000 դրամ=51.000.000 դրամ,
17 x 150.000 դրամ=2.550.000 դրամ,
7 x 300.000 դրամ=2.100.000 դրամ: