▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Ստեփանյանի պարզաբանումը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տվել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ․

»«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերությունը պայմանավորված է ՊԵԿ-Հիմնադրամ դրոշմանիշային վճարների, ինչպես նաև դրանց վերաբերյալ ցուցակների փոխանցման գործող սկզբունքով: Գումարը ՊԵԿ-ի կողմից Հիմնադրամին չփոխանցելը մինչև գործատուի ողջ պարտավորության մարումը կարգավորվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների մասին» ՀՀ օրենքով և ամբողջությամբ իրավական է»,- գրել է ՊՆ խոսնակը:

Նա փորձել է  պարզ օրինակի միջոցով բացատրել գումարները Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու սխեման.

«10 աշխատակից ունեցող ընկերության դեպքում, ենթադրենք, հունվար ամսին գործատուն 9.000 դրամ է փոխանցում գանձապետական հաշվեհամարին: Միևնույն ժամանակ նույն ամսվա համար էլեկտրոնային եղանակով եկամտային հարկի հաշվետվություն է ներկայացնում 10 աշխատակցի համար:

Այս պարագայում 9.000 դրամը չի փոխանցվում Հիմնադրամին, քանի որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ աշխատակցի համար չի վճարվել դրոշմանիշային վճարը (դրոշմանիշային վճարը գործատուն կատարում է ոչ թե անհատապես, այլ մեկ թվով՝ միանվագ վճարելով 1000 դրամ մեկ աշխատակից սկզբունքով):

Փետրվար ամսին նույն գործատուն վճարում է 15000 դրամ և նորից ներկայացնում եկամտային հարկի հաշվետվություն 10 աշխատակցի համար:

Այս պարագայում գանձապետական հաշվից Հիմնադրամին փոխանցվում է 20000 դրամ, իսկ ավել 4000 դրամը շարունակում է մնալ գանձապետական հաշվին»:

Տարբերության առաջացման երկրորդ պատճառը, ինչպես նշում է Շուշան Ստեփանյանը, այն է, որ ուժային կառույցները օրենքով անձնավորված տվյալների հիման վրա հաշվետվություն ներկայացնող մարմիններ չեն, հաշվի առնելով անվտանգության և գաղտնիության հետ կապված որոշակի խնդիրներ: Այդ պատճառով ուժային կառույցների համար գործում է գանձապետական այլ հաշվեհամար:

«Բարձրացված հարցադրումներն ընդհանրապես վերանում են, եթե ուսումնասիրում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունները, այլ ոչ թե եռամսյակային կամ ամսական: Նշված հաշվետվությունը, որում արտացոլվում են Հիմնադրամի թե մուտքերը և թե ելքերը, Հիմնադրամը պարտադիր հրապարակում է ամեն տարի և հասանելի է յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու համար»,- գրել է Շուշան Ստեփանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին