▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշին ու Արցախը ադրբեջանական անվանող կինը Խաչատուր Սուքիասյանի տան աշխատողն է

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․

«Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակից կինը, որը հայտարարում էր, թե «Շուշին իհարկե Ադրբեջանական է, Արցախն էլ է Ադրբեջանինը», Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) տան մաքրուհիներից է:

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ, կնոջը շարքային քաղաքացու անվան տակ տարել էին հանրահավքի և հանձնարարել Փաշինյանին աջակցող հայտարարություն անել, որի ընթացքում, սակայն, նա սկանդալային մտքեր էր արտահայտել՝ դառնալով քննադատության թիրախ»:

Հավելենք, որ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Հակոբյանն այս լուրի հետ կապված ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ կեղծ տելեգռամյան ալիքներից մեկը, կեղծ լուր է տարածել, թե իբր հրապարակում հարցազրույց տվող մի կին Խաչատուր Սուքիասյանի տան աշխատակիցն է։

Ցավալի է, որ այդ կեղծ լուրը առանց ճշտելու տարածում են նաև մի քանի լրատվականներ։

Պաշտոնապես հայտնում ենք, որ Սուքիասյանների տանը նման աշխատող չկա։ Տարածված լուրը հերթական ստոր սուտն է, որի միակ նպատակը Սուքիասյանների բարի համբավն արատավորելն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին