▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուտ է ասում» քաղաքացիները` Սերժ Սարգսյանին. galatv.am

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր երկրի բարձրաստիճան ղեկավարությունը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների շիրիմներին: Զինվորական պանթեոն են այցելել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ բարձաստիճան այլ պաշտոնյաներ: Իսկ մինչ կժամաներ Սերժ Սարգսյանը Եռաբլուրի մուտքի մոտ հավաքվել էին բարձրաստիճան շատ պաշտոնյաներ:

galatv.am-ը գրում է, որ  Սերժ Սարգսյանին մուտքի մոտ դիմավորեց Սամվել Ալեքսանյանը, որից հետո Ս. Սարգսյանը նրա ուղեկցությամբ մոտեցավ մյուսներին, եւ նրանք ծաղկեպսակ դրեցին իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Արարողակարգից հետո բարձրաստիճան պաշտոնյաները փորձում էին արագ հեռանալ Եռաբլուր զինվորական պանթեոնից: Եկեղեցու մուտքի մոտ Սերժ Սարգսյանին փորձեցին մոտենալ մի խումբ քաղաքացիներ, ովքեր դժգոհում էին, որ զինվորականներին տրվող թոշակները բավականին քիչ են: Ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե բարձրացրել են: Զոհված զինծառայողների հարազատները սակայն նշեցին, որ ոչ մի բարձրացում չի եղել: «Սուտ ա ասում, զինվորականինը չեն բարձրացրել»,- արդեն հեռացող Ս. Սարգսյանի հետեւից գոռաց հավաքվածներից մեկը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում, ինչպես նաև galatv-ի տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին