Այսօր՝ հունիսի 27-ին, երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 43 տարեկան: Այս առիթով Անդրեն հուզիչ տեսանյութ է հրապարակել և դրան կից գրել.
«Իմ լավագույն ընկերս բնակվում է երկնքում... Կարոտել եմ Քեզ ու մեր անկեղծ, ուրախ ու ջերմ ընկերությունը։
Քո տեղն այնքան շատ է երևում ու դատարկ է մնացել... Սուտ է, որ ժամանակը բուժում է։ Քո պարզ ընկերության կարիքը շատ ունեմ այսօր: Քեզ այնքան բան ունեմ պատմելու, որ կուտակվել ու խեղդում է ինձ 13 անհամ տարի: Դու էիր համն ու հոտը մեր ընկերության, առանց քեզ այդ համը անհամ է... Երազում եմ նորից մեր հանդիպման մասին, գրկեմ պինդ ու բաց չթողնեմ էլ Քեզ:
Շնորհավոր Ծնունդդ իմ երանելի ընկեր, իմ հրեշտակ, իմ Վարդուհի»:
Վարդուհի Վարդանյանի տարեդարձին անդրադարձել է նաև Սիրուշոն: Վերջինս լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Երկնքից էլ ինձ ընկեր մնա…»: