▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուտ լուրեր են. Վանո Սիրադեղյանը չի մահացել». Խաչատուր Սուքիասյան

Վանո Սիրադեղյանը չի մահացել։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով գիտի Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրի մասին և կոնտակտի մեջ է նրա հետ։ «Վանո Սիրադեղյանը չի մահացել, դա ապատեղեկատվություն է»,- ասաց գործարարը։

 

 

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հովասափյանն իր էջում գրել էր, թե երկարատև հիվանդությունից հետո այսօր կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը. «Զերծ կմնամ որևէ վերլուծությունից, ուղղակի վառ, հյութեղ ու սպեցիֆիկ մտքի տեր մարդը լքեց երկրային կյանքը, ննջիր խաղաղությամբ Սմբատիչ ջան»։

Քիչ առաջ Արմեն Հովասափյանը գրեց, որ իր ունեցած տեղեկությունը սխալ էր:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին