▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Շողակաթ»-ը փակում են, որ իրենց փողոցային, ստախոս հաղորդումները ցույց տա՞ն»․ Բագրատ Սրբազան

««Շողակաթ»-ը փակում են, որ իրենց փողոցային, ստախոս հաղորդումները ցույց տա՞ն։
Ինչպիսի քարոզչություն իրենք անում են, այդպիսինն էլ ուզում են, որ էկրաններից տարածվի։ «Շողակաթ»-ը հոգևոր, մշակութային, արժեքային դաշտում, մարդկանց հետ խոսող հեռուստաընկերություն է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով իշխանականների հայտարարություններին։

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը խոսեց վաղվա ծրագրերի մասին։ «Վաղը հարցազրույցներ ունեմ միջազգային մամուլի հետ, իսկ երեկոյան հետաքրքիր տեղ ենք գնալու»,- նշեց նա՝ հավելելով, որ վայրի մասին կհայտնի վաղը։ «Ժամը 19։00-ին այստեղ կհավաքվենք»,- միայն դա կասեմ։ «Գնալու ենք «Անորսալի Ջո» տեսնելու»,- կատակեց նա։ «Հիշեցնեմ, որ շաբաթ օրը գնալու ենք Վանաձոր, իսկ կիրակի, գիտեք, Հանրապետության հրապարակում ենք լինելու»,- հայտնեց Սրբազանը։

***

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում են այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ «Շատ կարևոր է մեզ համար, ինձ համար գոնե չափազանց կարևոր»,- նշեց նա։

***

«Ստի գերագույն աստիճանը երեկ Հանրայինով էր։ Անցյալ օրն ասել եմ՝ ընդեղ մի բուծված երևույթ կա, վերցրեք կենսագրությունը, նայեք, տեսեք տրանսֆորմացիան, տեսեք՝ ինչպես է բոլոր իշխանությունների ժամանակ ծնկած ման եկել, սկսած «Կենտրոն»-ից։ Տեսեք նկարագիրը, խոսքը՝ մակերեսային, լարած խաղալիքի պես»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Մեր երկրում իր խոսքերի համար անպատասխանատու մարդ չպետք է լինի։ Քաոսն այն պատճառով է եղել, երբ անպատասխանատու կերպով շպրտել են ամեն ինչ մարդկանց վրա և ստացել են երեսուն արծաթ ու խաբեություն։ Այդ երեսուն արծաթն իրենց վրա շատ թանկ է նստելու»,- հայտարարեց շարժման առաջնորդը։

***

«Շատ կարճ ժամանակ ունենք, որպեսզի վերջնականապես ազատվենք այս չարիքից»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ դա անպայման տեղի է ունենալու։ «Մենք հաշտության օրակարգով ենք եկել, բայց դա չի նշանակում՝ լղոզել ամեն ինչ, դա նշանակում է՝ արդարություն, արդարադատություն։ Ստի թագավորության՝ անընդհատ հարձակումները բավական են՝ կապված մեր սահմանների, երկրի ճակատագրի, ներքին կյանքի ավերվածության հետ, որից պետք է ժամ առաջ ազատագրվել, և ժամը հասնում է»,- նշեց նա։

***

«Երեկ գնացինք Վարդենիս՝ Սոթք ու երբ կանգնեցինք դպրոցի կողքը, տեսանք, որ ամբողջ լեռնաշղթան դարձել է սահման․ մարդիկ ապրում են ափի մեջ։ Ո՛չ արոտավայրերը կան, ո՛չ խոտհարքերը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Տավուշի ողբերգությունն ամբողջ ՀՀ-ում շարունակվող ողբերգություն է դառնալու, եթե չկասեցնենք, էս մարդկանց չճանապարհենք իրենց սիրած տեղերը»,- նշեց նա։

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժման առջև մեկ խնդիր կա, այն է՝ իշխանության հեռացումը․ «Ամիս 9-ին կներկայացնենք ամբողջ նպատակը, քայլերը՝ ինչպե՞ս ենք անելու, ե՞րբ, ի՞նչ մեթոդներով»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ հունիսի 9-ին Երևանում նախատեսված է մեծ հանրահավաք, որը, ինչպես Բագրատ Սրբազանն է շեշտում, առանցքային է լինելու:

 

Դիտեք նաև՝

««Խաղաղության» կոչվող փաստաթուղթը կապիտուլյացիոն փաստաթուղթ է, որը ՀՀ դե ֆակտո չգոյությունն է փաստելու»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Սահմանամերձ գյուղերում արդեն խաչերի լույսերն են անջատել, ասում են՝ չգրգռենք ադրբեջանցիներին։ Խաղաղության պայմանագրի դրույթների մեջ է մտնո՞ւմ, որ Ադրբեջանը պահանջում է 90-ականների ազատագրական պատերազմի մասնակիցների ցուցակը։ Հայ առաքելական եկեղեցու, ազգային արժեքների նկատմամբ ոտնձգությունն էլ ա մտնո՞ւմ»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ վերջում պարզվելու է՝ խաղաղություն չկա․ «Ալիևի, Էրդողանի գանձերը ստեղ նստած իրականացնում են հակապետական, դավաճանական ծրագիր»։

***

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց Բագրատ Սրբազանի առաջորդած շարժման արձանագած հաջողությունների մասին․ «Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը հաջողվեց, էսպես ասած, իշխանության բոլտերը թուլացնել ու թելադրել օրակարգ։ Հաջողվեց կլոր սեղանի շուրջ միավորել նախորդ շարժումների ժամանակ միմյանց հետ տարաձայնություններ ունեցող քաղաքական ուժերին․ անտինիկոլ ճամբարում համերաշխության կոնսենսունսը կարելի է համարել կայացած։ Փողոցում տեսնում ենք սոցիալական տարբեր խավերի մարդկանց, ովքեր նախկինում պասիվ դիտորդի կարգավիճակով էին»,- թվեց Զոհրաբյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին