▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպաները մեկնել են Գերմանիա՝ սեռական փոքրամասնությունների հետ շփվել սովորելո՞ւ

Օրերս բանակային հրամանատարների, ավելի ճիշտ՝ «զամպալիտների»՝ հրամանատարների անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալների մի խումբ մեկնել է Գերմանիա` վերապատրաստման դասընթացների մասնակցելու:

Այս մասին գրում է Hraparak.am-ը: Կայքի տեղեկություններով՝ դասընթացների առարկան քիչ է առնչվում ռազմական գործի նրբություններին, մարտական գործողություններին կամ սպայական հմտություններին: Ավելի ճիշտ՝ առնչվում է բանակում տիրող բարքերին եւ բարոյահոգեբանական մթնոլորտին: Եվրոպացի մասնագետները անձնակազմի հետ աշխատանքի պատասխանատուներին, այլ կերպ ասած` մեր «զամպալիտներին», հանդուրժողականության դասեր են տալիս, սովորեցնում են, թե ինչպես պետք է նրանք շփվեն զինված ուժերում ծառայող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, բացատրում են, որ չի կարելի նրանց նվաստացնել, ծեծել, ճնշել, ծաղրել եւ այլն

Գերմանական սեմինարի մասին տեղեկությունները կայքը փորձել է ճշտել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Նա ասել է, որ չի կարող հրապարակել ո՛չ սեմինարի անունը, ո՛չ էլ մասնակիցների ցանկը: «Դա բաց ինֆորմացիա չէ,- ասել է նա։

- Կարող եմ ասել միայն, որ Գերմանիայի հետ ռազմաուսումնական վերապատրաստման ծրագրեր ունենք, ամեն տարի էլ դասընթացներ լինում են: Հրամանատար կազմից միշտ էլ գնում են Գերմանիայում վերապատրաստման»:

 Մեզ հետաքրքրում է հանդուրժողականության թեմայով սեմինարը, ի՞նչ կարող եք ասել:

«Բարեվարքություն, կոռուպցիայի դեմ պայքար, հանդուրժողականություն շատ նման թեմաներ կան: Բայց սեմինարի անունը կամ մասնակիցների ցանկը չեմ կարող հրապարակել»,- «ջրել է» խոսնակը

Փաստորեն, պաշտպանական գերատեսչությունը գաղտնի է պահում անգամ հրամանատարների համար կազմակերպվող սեմինարների անունները, դրանցից ռազմական գաղտնիք սարքելով
Ի դեպ,կայքի տեղեկություններով, սեմինարի մասնակիցների թվում կա սպա, որը նույնիսկ պատժվել է ոչ ավանդական կողմնորոշում ունեցող զիծառայողին նեղելու համար:
 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին