▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Բարձրացված հարցը քննարկվում է համակողմանիորեն՝ իրավունքների խախտման կամ խտրական վերաբերմունքի որևիցե դրսևորում բացառելու նպատակով։ Միաժամանակ սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից և նման միջոցներով ընդունված իրավաչափ որոշումները փոխելու պատրանքներից։

Նման մոտեցում ցուցաբերող զինծառայողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին