Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աջափնյակի բնակիչ, 1946 թվականի ծնված Արշավիր Բարսամյանի սպանության դեպքի առթիվ։
Հունվարի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել՝ Ֆուչիկի 24 շենքի բնակարաններից մեկից աղմուկի ձայներ լսվելու մասին։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և բնակարանում հայտնաբերել Բարսամյանի դին և ևս երեք անձի։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի հատկանիշներով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Սպանություն Աջափնյակում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet