▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանվել է ոստիկանության ավագ օպերլիազորը

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ դին հիվանդանոց է տեղափոխվել Ճամբարակ քաղաքից և սպանվածը Սիփան Սարիբեկյանն էր:

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:

Ոստիկաններն ու քննիչները ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի վայրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին