▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասենք և տեսնենք

Կարծում եմ, որ այ ամենին իրենց մեծ լուման ունեն նաեւ մեր երկրի եւ եկեղեցու գլխին կագնած որոշ իշխանավորներ: Ինչ վերաբերում է Սահակաշվիլու վարած քաղաքականությանն, ապա վերջինս իր գործողություններն արել է ի շահ իր երկրի եւ ժողովրդին: Եվ պետք չէ մոռանալ, որ Սահակաշվիլին այսօր համարվում է այն ղեկավարներից, որ իր երկրում՝ Վրաստանում առկա որոշ խնդիրներ, որոնք դարձել էին տասնամյակների խնդիր լուծում տվեց, ինչպիսինք էին՝ կաշառակերությունը, տնտեսական եւ աառողջապահական հարցեր եւ այլն:

Ինչ վերաբերում է Վրաստանում այսօր ընթացող նախագահական ընտրություններին եւ առկա թեկնածուներին ես կառանձնացնեմ ընդամենը նրանց անունները, ովքեր գտնվում են առաջին եռյակում: 

Դանք են.Վրաստնաի կրթության և գիտության նախկին նախարար, փոխվարչապետ Գեորգի Մարգելաշվիլին` «Վրացական երազանք» կուսակցությունից (Իվանաշվիլու թեկնաշու), նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ (Սահակաշվիլու թեկնաշու), խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն: Այս անուներից որեւէ մեկն էլ որ լինի Վրաստանի հաջորդ նախագահ կարծում եմ սրանցից էլ ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ, որքան էլ որ նրանք իրենց ընտրապայքարում ասեին ու բարձրաձյնեն , որ իրենց համար Վրաստանի հայկական համայնքըմեծ նշանակություն ունի, եւհայերը վրացիների ղբայրներն են:

Սակայն մի փաստ առաջ քաշելով պետք է նշեմ, որ Բուրջանաձեն առանձնանում է մյուս երկուսից, որ նա ստացել է հայկական դաստիրակություն, որի մայրը տիկին Սուսաննան հայուհի է /Քութաիսի/, եւ դրա մասին տիկին Նինոն տարիներ առաջ ասել էր ռուսական մի հայտնի ամսագրի:

Հ.Գ. Ավելին նշեմ, որ երկու շաբաթ առաջ լինելով Թբիլիսիում հասկացա, որ Բուրջանաձեին աջակցում են Վրատանում առկա գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները՝ հայկական, ռուսական, թուրքական, ադրբեջանական եւ այլն:

Ինչպես ասում են անակնկալները դեռ առջեւում են. ՍՊԱՍԵՆՔ ԵՎ ՏԵՍՆԵՆՔ...

Գալուստ Նանյան

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին