▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպասում եմ Նիկոլի ու Ղազախստանի օլիգարխների միջև պայմանավորվածություններին». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյան գրել է.

«Հայաստանում հեղաշրջմամբ իշխանությունը բռնազավթածը, ռադիոտուն գրավածը, Ազգային ժողովը շրջափակածը, դատարանների մուտքերն արգելափակածը, պետությունում մարդու իրավունքներն ու ազատությունները կաթվածահար արած անհայրենիք նիկոլը երրորդ պետությունում պիտի «կանխի» այդ ամենը։

Այ ստախո՛ս նիկոլ, իսկ ուր մնացին Ղազախստանի կարմիր գծերը, արագաչափերը, «ոստիկանը մերն ա» և «Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ» օպերացիաները։

Սպասում եմ նաև նիկոլի ու Ղազախստանի օլիգարխների միջև պայմանավորվածություններին՝ ջուր բերելուց մինչև հրապարակ մարդ «լցնել»։

Անխուսափելիորեն ակնկալում եմ նիկոլի հոգու փառավորում՝ ոստիկաններից խլված մահակների կապակցությամբ և որպես վերջաբան տականքի հայտարարությունն առ այն, որ Ղազախստանն ունի 20 միլիոն վարչապետ»։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին