Մեղրիի տարածաշրջանում բերքահավաքը սկսվել է դեռևս սեպտեմբերի կեսերից: Պատանի լրագրողները հարցախույզ են անցկացրել Լեհվազ, Վարդանիձոր, Շվանիձոր և Կարճևան համայնքներում, որի արդյունքում պարզ է դարձել, որ նշված համայնքները տուժել են գարնանային ցրտահարություններից և կարկուտից: Նախորդ տարիների համեմատ բերքի քանակը քիչ է, որակը` վատ, գինը` համեմատաբար բարձր:
Վարդանիձոր և Վահրավար համայնքների բնակիչների եկամուտների մեծ մասը գոյանում է ընկույզի բերքից, որն այս տարի իսպառ բացակայել է:
Գյուղացիների կարծիքով բերքի վերջնական գնի վրա ազդում են բոլորը` արտադրողները, միջնորդները, վաճառողներն ու սպառողները, որից ավելի շատ շահում է այս շղթայի միջանկյալ օղակը:
Չնայաց բերքի գինն այս տարի համեմատաբար բարձր է, սակայն բերքի պակասը և ընդանուր գնաճը ծանրացրել են գյուղացու սոցիալական վիճակը:
Մեղրիի տարածաշրջանում բերքահավաքը սկսվել է դեռևս սեպտեմբերի կեսերից: Պատանի լրագրողները հարցախույզ անցկացրեցին Լեհվազ, Վարդանիձոր, Շվանիձոր և Կարճևան համայնքներում, որի արդյունքում պարզ դարձավ, որ նշված համայնքները տուժել են գարնանային ցրտահարություններից և կարկուտից: Նախորդ տարիների համեմատ բերքի քանակը քիչ է, որակը` վատ, գինը` համեմատաբար բարձր:
Վարդանիձոր և Վահրավար համայնքների բնակիչների եկամուտների մեծ մասը գոյանում էր ընկույզի բերքից, որն այս տարի իսպառ բացակայում է: Կարճևանի բնակիչները գոհ են միայն խաղողի բերքից, իսկ լեհվազեցիները` կառալյոկից: Բերքարտադրողները գերադասում են ստացված բերքը վաճառել թարմ վիճակում, կան նաև ընտանիքներ, որոնք իրենց բերքի զգալի մասը չորացնում են: