Սպիտակ տան մամուլի քարտուղարը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է անելու Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդի կապակցությամբ, բայց չի ասել, թե կօգտագործի արդյոք «ցեղասպանություն» եզրույթը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես չեմ կարող որևէ բան կանխատեսել: Ես ակնկալում եմ, որ նախագահը հայտարարություն կանի Զոհերի հիշատակի օրը, բայց ես չեմ կարող հաստատել ոչինչ հայտարարության բովանդակության վերաբերյալ ձեր ենթադրությունների մասին», – ասել է խոսնակը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին։