Fact.am-ը գրում է. «Cinema Concept Production» ընկերությունը Սպիտակի երկրաշարժ մասին հայ-ռուսական համատեղ «11:41» ֆիլմ է նկարահանելու (1988 թ. դեկտեմբերի 7-ին 11:41 տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը): Նկարահանումները կմեկնարկեն 2015 թ. հունվարին: Ֆիլմի բյուջեն կազմում է 2,5 մլն դոլար, հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեք Շահբազյանը: Հաղորդում է ֆիլմի պաշտոնական կայքը: Ֆիլմում նկարահանվելու են դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Սոս Ջանիբեկյանը և մի շարք ռուս դերասաններ:
11:41 Ֆիլմի ժանրը – խաղարկային, հոգեբանական, դրամա, պատմություն
Հայկական ԽՍՀ 1988 թ. դեկտեմբերի 7՝ առավոտյան ժամը 11 անց 41 րոպե 22,7 վրկ
Քաղաք Լենինական՝ գողտրիկ քաղաք,որի բնակիչները ապրում են սովորական խաղաղ կյանքի ռիթմին ու պայմաններին հարիր ռեժիմով:
Ոչինչ չէր նախանշում այն ողբերգությունը, որը սահմանագծեց հայ ժողովրդի կյանքը «առաջ» և «հետո».
Այդ օրը անսովոր ու տարօրինակ տաք էր: Ու թվում էր ,թե երկինքը ինքն է տաքացնում քաղաքը:Ողբերգությունից քիչ առաջ թռչունները կարծես թե մղվում էին դեպի գետին,տնային կենդանիների պահվածքը նույնպես մտահոգիչ էր, իսկ ինքը`քաղաքը, մի տեսակ անշարժացել էր ահագնացող լռության մեջ:
Առավոտյան ուղիղ 11 անց 41 րոպե 22,7 վրկ սկսվեց դժոխքը:Ռիխտերի սանդղակով տասը մագնիտուտ հզորությամբ, մեկ րոպեից էլ քիչ տևողությամբ ավերիչ երկրաշարժը գրեթե ամբողջությամբ կործանեց ու ամայացրեց Հայաստանի հյուսիսային մասը:
Լենինականի բնակելի թաղամասերի մոտ ութսուն տոկոսը մեկ ակնթարթում վերածվեցին ավերակների: Իսկ բնակիչները` մոտ երկու հարյուր հազար մարդ ,հայտնվեցին բետոնյա ծանր սալերի ու խավարի թագավորությունում:
Շատերի համար եթե մահը ակնթարթային չէր ,ապա այն գալիս էր հետո:Հազարավոր մարդիկ մահանում էին ծանր բետունակույտերի տակ երկարատև սեղմված վիճակից,արյան կորստից,ծարավից, ցրտից, վախից , խեղդվում էին փոշուց ու անորոշությունից:
Տոննաներ կշռող բետոնի ծանր սալերի տակ մնացած,տանջված սակայն կենդանության նշաններ ցույց տվող լենինականցիներին թվում էր, թե կռիվ է սկսվել, թե եկել է աշխարհի վերջը, և միայն իրենք են մնացել կենդանի և ոչ ոք այլևս իրենց չի գտնի:Սարսափի սարսուռն էր տարածվել մշտապես ժպտացող քաղաքի վրա: Ամենուր լսվում էր օգնության կանչ,հառաչանք,տնքոց, մղկտոց,լաց ու կոծ:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում