▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակի քաղաքապետը հարվածել է քաղաքացուն

shamshyan.com-ը գրում է, որ Սպիտակ քաղաքում,  հուլիսի 9-ին, ժամը 14:40-ի սահմաններում`  Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է նշված փողոցի 64 տան բնակիչ, 71-ամյա Լևիկ Մարյանին: Հարվածի հետևանքով Մարյանը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածք:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Գ. Սահակյանը Սպիտակի քաղաքապետն է, իսկ Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քաղաքապետը ոստիկանությունում բացատրություն է տվել և խոստովանել է, որ ինքն է հարվածել և դրա հետևանքով է քաղաքացին վայր ընկել: 

Մանրամասներն այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին