▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շփոթե՞լ են «Памятник мужикам» և «Տղամարդիկ» արձանախմբերը

znaete-li-vi.ru, blog.i.ua, կայքերում և vkontkte.ru սոցկայքի  «путешествия, интересные факты»  խմբում(չի բացառվում, որ այլ կայքերում ևս ) «Памятник мужикам» կոչվող ինչ-որ արձանախումբ, որի իրական գտնվելու վայրը հայտնի չէ, ներկայացված է որպես Երևանի կենտրոնում դեռ 2007թ-ին  կանգնեցված «Տղամարդիկ» կինոկատակերգության չորս գլխավոր հերոսներին մարմնավորող արձանախումբ:

Անգամ նկարագրության մեջ ճշգրիտ նշվում է Երևանում արձանախմբի գտնվելու վայրը:

Հավանաբար, անվանումներն են թյուրիմացության պատճառ դարձել:

Սակայն, արձանախմբի  անվանման, «զգուշացեք, տղամարդիկ աշխատում են» ցուցանակի և  հարբեցողությամբ զբաղված ֆիգուրների հակասությունը հատկապես սոցցանցում քննարկումների, հաճախ էլ հայերի հասցեին անպարկեշտ արտահայտությունների առիթ է դարձել:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին