▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՇՊՌՈՏԸ ԵՐԵԽԱՅԻ Է ՍՊԱՍՈՒՄ ՍԵՎԱՄՈՐԹԻՑ

Հայկական շոու-բիզնեսի ամենավառ եւ ամենաէքսցենտրիկ կերպարը՝ երգչուհի Շպռոտը, նույն ինքը՝ Անի Թովմասյանը, մի քանի տարի առաջ մեկնեց ԱՄՆ՝ այնտեղի շարքային հայկական մրցանակաբաշխություններից մեկը վարելու, եւ այլեւս չվերադարձավ: Այս մասին գրում է Հրապարակ թերթը: Իր հայաստանյան երաժշտական գործունեության տարիներին այդ աղջիկը գլխացավանք էր դարձել հայկական մենթալիտետի եւ կեղծ բարոյականության զոհ դարձած ազգաբնակչության համար: Նա գրեթե միշտ շրջում էր կիսամերկ եւ հայերի աչքերին անսովոր սանրվածքներով, երգում էր լկտի երգեր, նկարահանում էր վուլգար տեսահոլովակներ: Նրա մասին բամբասում էին, նույնիսկ նրա հերթական կիսամերկ նկարով ամսագրի շապիկը թույլ չտվեցին փակցնել քաղաքի կենտրոնում: Նա նույնիսկ դարձել էր հայկական առաջին «home video» ունեցողներից մեկը: Երեւանցիների հեռախոսների մեջ երկար ժամանակ պահպանվեց Անիի «պլան եմ ուզում» բացականչություններով տեսագրությունը: Ասում էին, որ նա նույնիսկ միտք ուներ նկարահանել մի տեսահոլովակ, որի ընթացքում պատրաստվում էր ինքնաբավարարվել եւ եթեր տալ այդ պահին սեփական դեմքի արտահայտությունը: Ցավոք սրտի, թե փառք Աստծո, հայ ռեժիսորների «դուխը» չհերիքեց այդպիսի բան նկարահանել:

Մի խոսքով, Անին ուներ հայաստանյան Լեդի Գագա դառնալու բոլոր նախադրյալները, ուրիշ երկրում նա այդ ամենով կարող էր միլիոններ վաստակել, ուղղակի հայ հասարակությունը դեռ պատրաստ չէր ընկալելու եւ սիրելու այդպիսի կերպար: Ի վերջո, Շպռոտը երգեց իր լավագույն «Եղիր ազատ» երգը եւ անվերադարձ մեկնեց հայրենիքից: Այս ընթացքում ԱՄՆ-ում նա ինչով ասես որ չի զբաղվել՝ սկսած հավաքարարությունից, վերջացրած մատուցողուհու աշխատանքով: Երեւան պարբերաբար ինֆորմացիա էր գալիս, որ Շպռոտը մեկ մի հայտնի հայի տանն է ապրում, մեկ՝ մի այլ, որ երգչուհուն դժվար է, նա կարոտում է իր մայրիկին, կատվին եւ Երեւանը: Բայց երկու օր առաջ ընկերներիցս մեկից մի նոր հետաքրքիր բան իմացա: Չէի սպասում, որ այս հեռավորության վրա երգչուհին կհաջողացնի հայերին զարմացնել, բայց, կարծում եմ, դա Անիի մոտ կստացվի: Երգչուհի Շպռոտը երեխա է սպասում սեւամորթ մի երիտասարդից: Անին եւ նրա ապագա բալիկի հայրիկը ծանոթացել են ռեստորանում, որտեղ այժմ նա երգում է: Անիի սիրեցյալը սկզբում եղել է ուղղակի ռեստորանի հաճախորդներից մեկը:

 

Գրառումը` SKANDALIST բլոգից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին