Երգչուհի Շպռոտը, թեև բնակվում է ԱՄՆ-ում, սակայն շնորհիվ իր նոր և հետաքրքիր լուսանկարների` հայ հանդիսատեսին իրեն կարոտել չի տալիս: Լողավազանում և սեփական բնակարանում արված իր մերկ լուսանկարներից հետո այս անգամ երգչուհին տեղադրել է իր և նախկինում Էռնեստ The Best-ի, իսկ այժմ` Vanga Ernest Dietrich-ի, համատեղ լուսանկարները:
«Իմ լավագույն ընկերը»,- լուսանկարները մակագրել է Շպռոտը:
Հիշեցնենք, որ մինչ իր լավագույն ընկեր լինելը, տարիներ առաջ Էռնեստը համարվել է Շպռոտի կյանքի ընկերը: