«Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայեր միացել են Հայաստանում` բոլորի համար հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանը: Նրանց թվում են բանաստեղծ Դիանա Տեր-Հովանեսյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, և լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը: Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհարժեշտ համարեցին հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ օրինագիծը, որը վերջերս առաջարկվել էր Երևանում: «Նույնասեռականության դեմ այս օրինագիծը Հայաստանում խոցելի մարդկանց և ընդդիմադիր ձայների նկատմամբ անհանդուրժողականության մտահոգիչ օրինակ է»,- ասել է հրատարակիչ Վիգեն Գվիկյանը:
Գրող Նենսի Ագաբյանն ասել է. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»: Հայտարարությունը ներկայացնում է նրանց միահամուռ նվիրվածությունը մարդու իրավունքներին և Հայաստանի քաղաքացիական հասարակության ծնունդ առնող շարժումներին: Ի պատասխան Հայաստանում շրջանառված «հակաքարոզչական» օրենսդրության նախագծի` ձևավորված Ռուսաստանում վերջերս ընդունված և լայնորեն դատապարտված օրինագծի օրինակով, մենք, համընդհանուր հայկական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին: Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից»:
Նենսի Ագաբյան
Միկա Արթյան
Առլեն Ավագյան
Պիտեր Բալակյան
Անտոնի Բարսամյան
Եվա Բեգլարյան
Քրիս Բոհջալյան
Մելիսա Բոյաջյան
Դիանա Տեր-Հովանեսյան
Ատոմ Էգոյան
Դահիլա Էլսայեդ
Հուրի Գյուդելեքյան
Վիգեն Գեյիկյան
Նոնի Հոգրոգյան
Արիս Ջանիգյան
Նինա Խաչադուրյան
Նիշան Կազազյան
Արսինե Խանջյան
Դավիդ Խերդյան
Նենսի Գրիգորյան
Միշելին Ահարոնյան Մարկոմ
Նիրի Մելքոնյան
Արթուր Ներսեսյան
Ջոան Աղաջանյան Քուին
Արամ Սարոյան
Սերժ Թանկյան
Սկաուտ Թուֆանկջյան
Հրագ Վարդանյան