ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սրանք ի՞նչ են խմում կամ ծխում, որ ասում են՝ պետք է սովորենք գազատարը փակ ապրել։
Առանց Շուշիի ու Հադրութի սովորեցրին, հիմա էլ առանց գազատարի են առաջարկում։
Վաղն առաջարկելո՞ ւ են «թուրք-ադրբեջանական վիլայեթում» սովորել ապրել։
Չեք կարողանում պետական ու ազգային շահ սպասարկել, բայց գոնե բերաններդ փակ պահեք»:

Մենք պետք է սովոր լինենք նաև գազատարը փակ վիճակում ապրել, որպեսզի Ադրբեջանը դա չդարձնի Հայաստանի վրա ճնշումների գործիք,-հիշեցնենք՝ այս մասին 1in.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։


