▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջանների զգալի մասում սպասվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ․ Սուրենյան

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարավից ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված՝ մայիսի 23-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթ։

Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երեւանում եւ Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին, 20-22մ/վրկ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին