▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Սրտիկի» փոխարեն՝ ճաղեր.Հակաժողովրդավարական գործելաոճով Նիկոլը մոտենում է Ալիևին»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ ««Սրտիկի» փոխարեն՝ ճաղեր։ Նիկոլ Փաշինյանի հերթական փչած փուչիկը պայթում է, այդ փուչիկը կոչվում է ժողովրդավարություն։ 2018թ․ հետո նա համառ ջանքեր էր գործադրում այդ փուչիկը օդապարիկի չափի փչելու համար, սակայն ամեն տարի, հատկապես վերջին ամիսներին, շաբաթներին և օրերին քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում մոլեգնում են։ Հայկական ժողովրդավարությունը միֆ է, որը Նիկոլը վաճառում է Արևմուտքին և Արևմուտքը մեծ հաճույքով այն գնում է և աչք, ականջ, բերան փակում Հայաստանում տեղի ունեցող խայտառակ գործընթացների վրա։ Իր հակաժողովրդավարական գործելաոճով Նիկոլը մեծ տեմպերով մոտենում է Ալիևին»,- մասնավորապես նշել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին